Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Իրանական դիվանագիտության մեջ երբեք հենց այնպես ոչինչ չի ասվում

Իրանական դիվանագիտության մեջ երբեք հենց այնպես ոչինչ չի ասվում
24.08.2025 | 15:24

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձ է կատարել մեր տարածաշրջանին։ Բավականին ուշագրավ դիտարկումներով է անդրադարձ կատարել, որը պատմական առումով խիստ ցավոտ է լինելու Ադրբեջանի համար։

Մասնավորապես, Ալի Աքբար Վելայաթին գրել է, որ Կովկասը Իրանի համար մշտապես ռազմավարական անվտանգության բուֆերային դեր է ունեցել։ Հետո հավելել է, որ Կովկասն այդ դերն ունեցել է դեռևս Աքեմենյանների դինաստիայի պարսից արքա Կյուրոս Երկրորդ Մեծի ժամանակներից, ով այնտեղ ամբարտակներ և այլ պաշտպանիչ շինություններ է կառուցել՝ կանխելու վայրի ցեղերի ներխուժումը։

Իրանական դիվանագիտության մեջ հենց այնպես երբեք բաներ չեն ասվում, և պատմության հիշատակումը, դինաստիայի հիշատակումը, ինչպես նաև վայրի ցեղերի ներխուժման մասին հիշատակումը հստակ ակնարկ է այն մասին, թե ովքեր են եկվորներ, ովքեր՝ բնիկներ, ովքեր են Կովկասում մշտապես ապրել, կամ տիրել․․․

Ի դեպ, Կյուրոսը ունեցել է մեծ ռազմական փորձ և ստեղծել է կանոնավոր բանակ՝ իր 10 000-հոգանոց Անմահների գնդով։ Կյուրոսը նաև ստեղծել է այնպիսի ինովացիոն փոստային համակարգ, որ ողջ կայսրությունում հնարավոր էր լինում ինֆորմացիայի արագ փոխանցում կատարել։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3981

Մեկնաբանություններ